Մեդվեդևի կոշտ ուղերձը Փաշինյանին․ սա է փոքր երկրի ղեկավարի հիվանդագին ամբիցիաների գինը

Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»։ Այս մասին նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝…

Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»։ Այս մասին նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին։


«Երևանը կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սա է փոքր երկրի ղեկավարի հիվանդագին ամբիցիաների գինը, որոնց հիմքում ազգային շահերի դավաճանությունն է, Սորոսի փողերն ու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սատանայական արշավը։ Այնպես որ, Հայաստանի օրվա իշխանության պարագայում գործում է լոկ մեկ կանոն՝ «Non mittite margaritas ante porcos»»,
– հավելել է Մեդվեդևը։

Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարերել էր, որ Հայաստանը երբեք չի դառնա Եվրամիության անդամ, սակայն այդ ճանապարհին երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ 

Leave a Comment