
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Երևանի քաղաքապետարան, Նոր Նորք վարչական շրջան, սա այսօր, 44 օրյա պատերազմի մասնակից, պատերազմից 1-ին կարգի հաշմանդամ դարձած, սպա՝ Էրիկ Գասպարյանի մայրիկին՝ Lusine Գասպարյանին, տրանսպորտի դիմաց իբրև չվճարելու համար ձեր աշխատակցի կողմից 15.000 դրամ տուգանելու մասին արձանագրությունն է … Ու սա այն դեպքում, որ մի քանի ամիս առաջ այդ «տրանսպորտի քարտ» ասվածը, նույն քաղաքապետարանն ու համայնքապետարանը՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ից կյանքի ու մահվան մեջ կռիվ տվող հերոս Էրիկ Գասպարյանի մորը, որպես օգնություն էիք նվեր տվել՝ անվճար երթևեկելու համար: Տվել էիք, որ ամեն օր նա տրանսպորտով գնա Միքայելյան հիվանդանոցի Զինվորի տուն՝ որդուն տեսության: Լավ, դուք Մա՞րդ եք, մսից ու արյունի՞ց եք: Էդ որ հիմա սանրվել ու լվացվել եք, պուպուշ- պուպուշ փորձում եք հագնվել՝ հույս ունենալով, թե կմոռանանք ով եք ու ով եք եղել, հիշե՛ ք Էրիկի ու մեր մյուս երկրային ու երկնային հերոսների շնորհիվ է, որ դուք ու մենք ընդհանրապես կանք: Ամո՛թ է, վերացրե՛ք, ձեր իսկ նվիրած քարտով մարդուն տուգանած վարչական ակտը»:
