Երևանը երբեք չի միանա Եվրամիությանը, բայց կփչացնի հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության հետ, այդ թվում՝ Մոսկվայի հետ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Հստակ է, որ Հայաստանը երբեք չի միանա Եվրամիությանը, որը տառապում է քրոնիկ հիվանդություններով, բայց երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ», – նշել է քաղաքական գործիչը։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների «շիզոիդային նկրտումների գինն է, որը խորապես խճճված է ազգային շահերի դավաճանության, Սորոսի փողերի և Հայ Առաքելական եկեղեցու սատանայական հալածանքների մեջ»։
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ավելի շուտ պատրվակ է դարձել Ռուսաստանում մտահոգությունների համար, մինչդեռ այդ մտահոգությունների «հիմնարար պատճառը» Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում սկսված վերափոխումն է։
