Ղազախստանի նախագահը կայցելի Հայաստան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ղազախստանի նախագահը կայցելի Հայաստան

Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցի ընթացքում։
Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։
Ղազախստանի նախագահն իր հերթին ընդգծել է Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։

Leave a Comment