ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները կհանգեցնեն Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների հետ հարաբերությունների երկարաժամկետ վատթարացման։
Նրա խոսքով՝ Երևանի որդեգրած քաղաքականությունը «հիմնված է ազգային շահերի դավաճանության, Սորոսի ֆինանսների և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հետապնդումների վրա»։
Մեդվեդևը շեշտել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր չէ, իսկ ներկայիս քաղաքականության գինը դաշնակցային կապերի քայքայումն է։
«Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ գործում է միայն մեկ կանոն՝ non mittite margaritas ante porcos (խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք)», — ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ նշել է նա։