«Քանի՞ կոպեկ արժե ատեստացիան, եթե Ճամբարակի դեպքի նման ողբերգություններ պետք է կատարվեն». Գեղամ Մանուկյան

«Քանի՞ կոպեկ արժե ատեստացիան, եթե Ճամբարակի դեպքի նման ողբերգություններ պետք է կատարվեն». Գեղամ Մանուկյան

«Մի հատ Սուրեն Պապիկյանին հարցրեք՝ այս սպաների քանի՞ տոկոսն է զինվորական ատեստացիա անցել: Քանի՞ կոպեկ արժե ատեստացիան, եթե Ճամբարակի դեպքի նման ողբերգություներ պետք է կատարվեն: Որովհետև ատեստացիան ձեզ համար խուսափելու միջոց է Զինված ուժերում բազային աշխատավարձը չբարձրացնելու: Ուղղակի հլու հնազանդ սպաներ ունենալու հարց ունեք: Ոնց որ բազմաթիվ սպաների քաղաքական պատճառով, նույնիսկ էս ընբտրություններից հետո հեռացրել եք ԶՈՒ-ից: Էս ամբիոնից ես մի քնաի անգամ խոսել եմ Բաքվի դատավարության մասին: Խոսել եմ ՀՀ-ն ուղղված սպառնալիքի մաիսն, որ այնտեղ այդ մարդկանց դեմ չէ մեղադրանքն ուղղված, այլ ՀՀ-ի: Էսոօր մեր գործընկերուհին հրապարակեց եղբորս ուղերձը: Էդ իրականում ՀՀ-ի բանակի բարձրաստիճան սպայի զգուշացման կոչն էր, որ էդ անտեր դատավճիռը, որ ոչ մեկին չեն տալիս, որը հաստատվել է Ադրբեջանի գերագույն դատարանով, վճիռ է ՀՀ-ի դեմ: Վաղը դա դեմ են տալու մեր երկրին: Ադրբեջանի Գերագույն դատարանը հաստատված որոշմամ դատավճիռ ունի ՀՀ-ի դեմ: Դրա համար մի քանի օր շարունակ մենք պնդում էինք, որ Թուրքիան և Ադրբեջանն են Հայաստանի սպառնալիք, մնում են սպառնալիք:

Leave a Comment