Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի՝ ոչ 3-րդը, ոչ 4-րդը… Էս ամեն ինչի անվան տակ մեզ բոլորիս յոնջա են դեմ տալիս․ Արթուր Դանիելյան



Ես հասկանում եմ` խի են որոշ շրջանակներ մեզ պարտադիր անասունի տեղ փորձում դնել: Ես հասկանում եմ նաև, թե որ անասունների շնորհիվ են այդ շրջանակները ստացել հնարավորություն մեզ անասունի տեղ դնելու: Ես, սակայն, չեմ հասկանում, թե խի եք դուք, ժողովուրդ ջան, այս ամենը մեծամասամբ գիտակցելով, ենթարկվում անասունացմանը:

Չկա Հայաստանում ազգային ժողով: Տենց բան գոյություն չունի: Ինչպես չկա սահմանադրություն, կառավարություն, ընտրություն, դատարան, բանակ և այլն… Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի` ոչ 3-րդը, ոչ 4-րդը… Էս ամեն ինչի անվան տակ մեզ բոլորիս յոնջա են դեմ տալիս, որը կրկրնում եմ, շատ օրինաչափ ա: Ես չեմ հասկանում` ինչու՞ եք դուք էդ յոնջեն ուտում…

Լավ… ուտում եք ջհանդամը ուտեք, մեղքը ձեր վիզը: Արա, բայց ինձ էդ անտերը մի փորձեք կերցնել, ես անասուն չեմ: Թե բա՝ հարց… պատասխան… քննարկում… իրավիճակը սրվեց… մթնոլորտը լարվեց…ափերից դուրս եկավ… նորից մտավ ափերի մեջ…

Կամ էլ՝ «բանակում» ակազիվայետցա զոհ կա: Այ ձեր տունը շինվի, ձեր էդ «բանակում» զինվորը հակառակորդից 30 մետր հեռավորության վրա անզեն կանգնած, ձեռքը սկի մի կացին չունի, որ ցախ կտրի, վառի, տաքանա: Փեջն էլ, իբր թե վառելուց հետո, 15 հոգի մարդ ա հետը մոխրանում: Վերջի վարիանտ, մի ջահել կապիտանի վզին ագռավի սռոկ կկախեն, դուք էլ մի կես օր քֆուր կանեք, կանցնի կեթա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment