Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ քննադատական գնահատականներ հնչեցնելով Եվրամիության հետ Երևանի հարաբերությունների խորացման և Ռուսաստանի հետ կապերի համատեքստում։
Մեդվեդևի խոսքով՝ Հայաստանի՝ եվրոպական ուղղությամբ շարժվելու քաղաքականությունը կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ հարաբերությունների վրա։ Նա նաև քննադատական ձևակերպումներ է օգտագործել Հայաստանի ներկայիս իշխանությունների և նրանց վարած քաղաքականության վերաբերյալ։
Նրա հրապարակման մեջ անդրադարձ է եղել նաև Սորոսի հիմնադրամի գործունեությանը և Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
Մեդվեդևը գրառումն ավարտել է լատիներեն արտահայտությամբ՝ «Non mittite margaritas ante porcos», որը թարգմանաբար նշանակում է՝ «Մարգարիտները խոզերի առաջ մի՛ նետեք»։
