Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահն՝ Կուրուլտայի ընտրությունների առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանը նշել է, որ քվեարկության համոզիչ արդյունքները հաստատում են Ղազախստանի քաղաքացիների լայն աջակցությունը Տոկաևի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Տակաևի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում։

Leave a Comment