Հայաստանը երբեք չի դառնա Եվրամիության անդամ, սակայն այդ ճանապարհին երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ Անվտանգության…
Հայաստանը երբեք չի դառնա Եվրամիության անդամ, սակայն այդ ճանապարհին երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցին։
«Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, բայց երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ»,- ասել է Մեդվեդևը։
Նա նաև կոշտ և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: