
«Մեր բանակի կառավարման ուշք ու միտքը քարոզչությունն է՝ ինչպես խաբել հասարակությանը. բունկեր են կառուցում՝ այսօրվա իշխանության ամենասիրած թեման ա: Առավոտվանից գիշեր բետոն են ցույց տալիս: Բայց դեպքը որ լինում ա, մեկ էլ ասում են՝ քֆուր են դրել քնելու համար: Ախր ինչի՞ց ա առաջ գալիս այդ պրոբլեմը: Այդ թեման շաատ վաղուց է եղել, բայց այն ժամանակ պատճառն անվտանգային էր՝ դիվերսիայի փորձեր և այլն: Բա հիմա՞ ինչից ա դա առաջանում, չէ՞ որ շվեդական սեղանով մառոժնի եք հյուրասիրում զինվորին: Բա հիմա՞ ինչի ա քնում, որովհետև մարտական հենակետերում սահմանված թվով զինվոր չկա: Դա էլ պատճառ է դառնում, որ մի ժամվա փոխարեն երկու ժամ լինի (հերթապահությունը-խմբ.):
Երկրորդն էլ՝ հասկանում եմ, որ 44-օրյա պատերազմից հետո մեր սահմանները 500 կմ-ով ավելացել են: Բա էդ խնդիրները լուծել էր պետք: Դրա համար են վարչապետի, Պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի պաշտոններ զբաղեցնում:
Երրորդ խնդիրն էլ անկարգապահությունն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա հայտարարեց՝ բանակում տեղի ունեցողի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: