Օգոստոսի 24-ին` ժամը 18:04-ին, Վրաստանի Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է Փրկարար ծառայությունը:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Փրկարար ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter