Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության․ Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության՝ բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ, սակայն հայկական կողմի մոտ «որոշակի խնդիրներ» է տեսնում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Մոսկվան, միաժամանակ, հայկական կողմի մոտ «որոշակի խնդիրներ» է տեսնում։ Օվերչուկը հստակեցրել է, որ դժգոհությունները վերաբերում են Հայաստանից մատակարարվող բանջարեղենին և մրգերին, որոնցում հայտնաբերվում են վնասատուներ և հիվանդություններ։

Նա նաև հիշեցրել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերջերս կայացած հանդիպման մասին։

Հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է Հայաստանից ամբողջ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Գերատեսչությունը որոշումը բացատրել է կարանտինային օբյեկտների համակարգային հայտնաբերմամբ և հայտարարել, որ սահմանափակումները կգործեն մինչև մատակարարումների անվտանգության ու հետագծելիության վերահսկման մեխանիզմի համաձայնեցումը։

Օգոստոսի 19-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ պատրաստ է վերանայել սահմանափակումները այն բանից հետո, երբ Երևանը կներկայացնի հայտնաբերված խախտումների քննության արդյունքները և ԵԱՏՄ պահանջների պահպանումն ապահովող գործողությունների ծրագիրը։

Leave a Comment