Հայաստան-Վրաստան սահմանին 2․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել – armeniatoday.am

Վրաստանում օգոստոսի 24-ին գրանցված երկարաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ 2,9 մագնիտուդով երկրաշարժի ստորգետնյա ցնցումները գրանցվել են Վրաստանի Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում։

Leave a Comment