Այսօր` օգոստոսի 24-ին՝ ժամը 18։04-ին, Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, 2,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։…
Այսօր` օգոստոսի 24-ին՝ ժամը 18։04-ին, Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք, 2,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում։ Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում ցնցումների ուժգնությունը կազմել է 2-3 բալ։