
«Նոր կտակարանն ասում է՝ մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես: Ես, այո, ձեզ դատում եմ և ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվելուն»,- Ազգային ժողովում, դիմելով Լևոն Քոչարյանին ու ի դեմ նրա՝ ընդդիմությանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: