Արձագանքելով լրագրողի նկատառմանն առ այն, որ բանակում շատացած մահերի համար հատկապես քննադատում են Պաշպանության նախարարին՝ հաճախ պահանջելով հրաժարականի դիմում գրել, քանի որ նախևառաջ նախարարն է պատասխանտու համարվում բանակում կատարվողի համար՝ Պապիկյան Սուրիկը հայտարարել է, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում: «Սա մարտահրավեր է, որ միայն իմը չի: Ու անկախ նրանից՝ պաշտպանության նախարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք ա համակարգային մոտեցում»,-մասնավորապես՝ չքմեղացել է Հակոբյան Աննայի սրտի սպարապետը:
Բնական հարց՝ իսկ ո՞ւմ պատասխանատվության ներքո է գտնվում ՀՀ ԶՈՒ-ն, Ռիչարդ Մարլզի՞, թե՞ ասենք Սջաֆրիե Շամսուդդինի, Պապիկյան Սուրիկը չէ՞ «նոր» Հայաստանի «սպարապետը»…
Ինչ էլ Սուրիկը հայտարարի կամ ինչ վիճակագրություն էլ մատնանշի, փաստ է, որ Պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնը ենթադրում է անվերապահ պատասխանատվություն՝ համակարգում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության, այդ թվում՝ զինված ուժերում արձանագրվող ոչ մարտական կորուստների համար. նա է կրում ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն՝ իր ոլորտի ձախողումների համար:
Իհարկե, խնդիրն իսկապես համակարգային է, բայց ո՞վ է այդ համակարգը գործի դնողը, ո՞վ է այդ համակարգի գլխին կանգնողն ու քաղաքականություն տանողը: Եթե խնդիրը համակարգային է, ուրեմն Սուրիկի համար ավելի վատ. խնդրի արմատական լուծումը հենց համակարգի գլխին կանգնածի ուղղակի պարտականությունն է, իսկ այս պայմաններում համակարգային անկատարության վրա հղում անելը ոչ թե արդարացնում է Սուրիկին, այլ ընդհակառակը։
Արդարանալու փոխարեն Սուրիկն այսօր պետք է ներկայացներ կանխարգելիչ հստակ ծրագիր, կառավարչական նոր լուծումներ առաջարկեր և կատարեր պատժիչ գործողություններ՝ անտարբերներին խելքի բերելու, իրականություն վերադարձենլու: Մինչդեռ ահա կանգնել է լրագրողների առաջ ու ինքնարդարացել:
Բայց Սուրիկին շատ մեղադրել պետք չէ. եթե նրա ղեկավարը լիովին բավարարված է ու սեփական կնոջ հետ միասին չի դադարում Սուրիկին պաշտպանել, ինչո՞ւ պետք է Սուրիկն ինքնախարազանվեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: