Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ. վարչապետ

Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ. վարչապետ

Ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կանադայից ներմուծված մի շարք ապրանքների նկատմամբ սահմանված 50% մաքսատուրքերը։ Սպասվում է, որ նոր սահմանափակումները կազդեն Կանադայից ԱՄՆ տարեկան արտահանման մոտ 5%-ի վրա։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան սեպտեմբերի 8-ից կսկսի պատասխան միջոցների կիրառումը՝ «դոլարին՝ դոլար» սկզբունքով։

Առևտրային լարվածությունը կարող է ավելի սրվել։ Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը Associated Press-ին հայտնել է, որ Կանադան պետք է պատրաստ լինի դադարեցնել ԱՄՆ-ին էլեկտրաէներգիայի և ռազմավարական նշանակության օգտակար հանածոների մատակարարումները, եթե հակամարտությունը խորանա։

Ֆորդը նաև կոշտ քննադատության է ենթարկել Թրամփի առևտրային քաղաքականությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը «փսխելու աստիճան կզզվեր» դրա պատճառով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment