Կոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը հասել է 5515-ի

Կոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը հասել է 5515-ի

Կոնգոյում Էբոլա տենդով լաբորատոր հաստատված վարակման դեպքերի թիվը հասել է 5515-ի։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում գրանցվել է 51 նոր դեպք։

Մահացածների թիվը կազմում է 2642, իսկ մահացության մակարդակը հասել է 47,9 տոկոսի։ Ներկայումս հիվանդանոցներում և մեկուսարաններում Էբոլայի կասկածով գտնվում է ավելի քան 700 մարդ։ Վարակակիրների հետ շփված անձանց հայտնաբերման և հսկողության մակարդակը կազմում է 85,5 տոկոս։

Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել էին, որ իրենց երկրի տարածքում Էբոլայի բռնկումն ավարտվել է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment