
«Հաշվի առնելով, որ ձեր՝ հոգևորականի իդեալը Նավասարդ Կճոյանն է, ես ուրիշ որևէ անդրադարձ չեմ ուզում անել՝ Ամենայն հայոց կաթողիկոսին վերաբերելի ձեր պնդումների մեջ: Որովհետև դուք նավասարդկճոյաններով եք մտադիր ձեր, այսպես կոչված, բարեփոխումներն անել»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Իրական քրիստոնյան չի կարող Սաղմոս արտասանել ու հաջորդ վայրկյանին ատելության քարոզ անել»,- հավելեց ընդդիմադիրը: