Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը վերականգնել է Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ հակամարտության ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքները, երկուշաբթի օրը հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը։
«Մեզ պարտադրված այս պատերազմը զգալի վնաս է հասցրել նավթի, գազի և էներգետիկ ենթակառուցվածքներին, բայց մեր մասնագետները վերականգնել են դրանք», – ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային: