Առաջին անգամ, բայց շարունակական․ անցկացվել է  Jermuk City Fest 2026-ը

Հանգստյան օրերին Ջերմուկում իսկական տոն էր, այստեղ կազմակերպվել է  «Jermuk City Fest 2026»-ը։ Նման միջոցառում   առաջին անգամ է անցկացվել։ Միջոցառման կազմակերպման հարցում կարևորագույն տեղն ունեն հովանավորները՝   Ջերմուկի համայնքապետարանը, «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը և «Լիդիան Արմենիա»  ընկերությունը։ Տարաբնույթ միջոցառումները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությունը Ջերմուկն ավելի գունեղ ու հեքիաթային էր դարձրել։ Միջոցառման պաշտոնական մասում  շնորհակալագրերի հանձնման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ջերմուկի զարգացմանը նպաստող կազմակերպություններին և անհատներին՝ հյուրանոցներին, առողջարաններին, զբոսաշրջային ընկերություններին, համայնքային և այլ կառույցներին։ Փառատոնին  մասնակցել են տարբեր ոլորտները ներկայացնող ընկերություններ։

Leave a Comment