Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը


Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 5515-ի։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով աֆրիկյան երկրի Առողջապահության նախարարությանը։Գերատեսչությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդության 51 նոր դեպք։Մահացածների թիվը 2642 է։


Մահացությունը կազմում է 47,9%։Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում ավելի քան 700 մարդ էբոլայի կասկածանքով։ Էբոլայով հիվանդացածների շփումների հսկման մակարդակը կազմում է 85,5%։Բռկումը, որը մայիսի 15-ին սկսվել է ԿԴՀ-ում և Ուգանդայում, արդեն դարձել է մահաբերությամբ երկրորդն Աֆրիկայում այդ հիվանդության դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։


Այժմ տենդն արձանագրված է ԿԴՀ-ի վեց նահանգում, դրա էպիկենտրոնը Իտուրիի նահանգն է։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում էբոլայի բռնկումն ավարտվել է։Բռնկման հարուցիչը Բունդիբուգյո հազվագյուտ վիրուսն է, որի դեմ պատվաստանյութը ներկայում դեռ նոր է կլինիկական փորձարկումներ անցնում:


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայի բռնկմանը տվել է հանրային առողջապահության բնագավառում արտակարգ դրության կարգավիճակ, որն ունի միջազգային նշանակություն:




Կարդացել են
անգամ

Leave a Comment