«Մինեսոտա Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Խոակին Պերեյրան գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել MLS-ի կանոնավոր առաջնության խաղում:
«Սան Խոսեի» դեմ խաղում 27-ամյա ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է ռաբոնա հարվածով: Պերեյրան օգնել է «Մինեսոտա Յունայթեդին» կամային հաղթանակ տանել 5:1 հաշվով: «Մինեսոտան» 21 խաղից հետո 28 միավորով 10-րդն է Արևմտյան կոնֆերենցիայում: