Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը 2026/27 մրցաշրջանում կխաղա հունական «ԳԱՍ Անդրոգեաս» ակումբում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Նախորդ մրցաշրջանում ևս Մանուչարյանը հանդես է եկել Հունաստանում՝ «Օլիմպիակոս Վոլու» ակումբում, որի կազմում մեկ խաղում միջինը գրանցել էր 19.4 միավոր։ Կարիերայի ընթացքում Ինգան հանդես է եկել նաև Հայաստանի, Լատվիայի և Ղազախստանի ակումբներում։ Ղազախստանում նա երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն և ճանաչվել եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։