Դատական համակարգը պիտի քանդենք, զրոյից նորից հավաքենք․ վարչապետ

Դատական համակարգը պիտի քանդենք, զրոյից նորից հավաքենք․ վարչապետ

«Հայաստանում կա՞ մի մարդ, որ չգիտի, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը նախորդող շրջանում բոլոր ընտրություններում բաժանել է ընտրակաշառք։ Կա՞ գոնե մի մարդ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դատաիրավական համակարգն է պատասխանատու դրա համար։

«Հիմա էլ ասում եմ՝ եթե այս ընտրակաշառքներով որևէ մեկն ազատության մեջ հայտնվի, նշանակում է՝ մենք մեր դատական համակարգը ոչ թե պիտի բարեփոխենք, այլ պիտի քանդենք, զրոյից նորից հավաքենք»,- շեշտել է վարչապետը։

Նրա խոսքով՝ կոռումպացվածները պիտի փող չունենան, որ մի հատ էլ բաժանեն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment