Բանակում քրեական ենթամշակույթն արմատախիլ ենք անելու. նախարար

Բանակում քրեական ենթամշակույթն արմատախիլ ենք անելու. նախարար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով բանակում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերին, ընդգծել է՝ որպես ՊՆ նախարար պատասխանատվության իր մասնաբաժինն ունի․

«Բայց դրա մասնաբաժինն ունեն նաև նրանք, որայդ քրեական ենթամշակույթին մատների արանքով են նայում։ Այս հարցին մենք պետք է համակարգային մոտենանք․ ուզո՞ւմ ենք ապրել գողական բարքերով»,- նշել է նախարարը և հավելել, որ այսօր չի եղել, որ բանակում, բաղնիքում երբ ինչ-որ բան ընկնում է, դրան ձեռք տալ չի կարելի, և ինքը չէ դրա հեղինակը։

«Կամ որ մարտական դիրքում քնած զինվորին դիպչել այլևս չի կարելի․ ես չեմ դրա հեղինակը։ Բայց ես պատասխանատու եմ, որ դա արմատախիլ անենք։ Ես չեմ նահանջելու, գնալու եմ դրանք արմատախիլ անելու հետևից»,- շեշտել է նախարարը և հավելել, որ այս հարցին պետք է նայել որպես հասարակության մտահոգ քաղաքացի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment