Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խիստ քննադատել է Հայաստանի դատական համակարգը՝ այն պատասխանատու համարելով մի շարք գործերով կայացված որոշումների համար։…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խիստ քննադատել է Հայաստանի դատական համակարգը՝ այն պատասխանատու համարելով մի շարք գործերով կայացված որոշումների համար։
Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժին՝ պնդելով, որ նախորդ ընտրությունների ժամանակ այն ընտրակաշառք է բաժանել։
«Հայաստանում կա՞ գոնե մի մարդ, որ չգիտի, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը նախորդող շրջանում բոլոր ընտրություններում բաժանել է ընտրակաշառք»,- ասել է Փաշինյանը։
Նա քննադատել է նաև այդ գործերով դատական համակարգի աշխատանքը՝ հարցադրելով, թե ով է պատասխանատվություն կրելու կայացված որոշումների համար։
«Եթե այս ընտրակաշառքների գործերով որևէ մեկը ազատության մեջ հայտնվի, նշանակում է՝ մեր դատական համակարգը ոչ թե պետք է բարեփոխենք, այլ քանդենք և զրոյից նորից հավաքենք»,- հայտարարել է Փաշինյանը։