Հայտնի են դարձել Հեյդեն Փանեթիերիի մահվան հանգամանքների նոր մանրամասները

Հայտնի են դարձել Հեյդեն Փանեթիերիի մահվան հանգամանքների նոր մանրամասները

Դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի սիրելիի՝ Բրայան Հիքերսոնի եղբայրը՝ Զաք Հիքերսոնը, պատմել է դերասանուհուն անգիտակից վիճակում հայտնաբերելու հանգամանքների մասին։ Ինչպես նա հայտնել է «TMZ»-ին, Հեյդենի մահվան օրն ինքը և եղբայրը ծրագրել էին միասին ճաշել և գոլֆ խաղալ։ Կիրակնօրյա պատարագից հետո նա փորձել է կապվել զույգի հետ, սակայն չի հաջողվել, ինչից հետո գնացել է նրանց տուն։

«Ես բարձր թակեցի դուռը, ինչը, հավանաբար, արթնացրեց Բրայանին, որը Հեյդենի հետ հյուրասենյակում էր, և վերջինս քնած էր։ Երբ ներս մտանք և փորձեցինք արթնացնել նրան, որպեսզի գնայինք ճաշելու, հասկացանք, որ նա անգիտակից է»,- պատմել է նա։ Զաքը շտապօգնություն է կանչել, իսկ Բրայանը Հեյդենին տվել է «Narcan» դեղամիջոցը, որն օգտագործվում է թմրամիջոցների գերդոզավորման դեպքում որպես հակաթույն։

Հեյդեն Փանեթիերին մահացել է օգոստոսի 16-ին։ Դերասանուհու մարմինը հայտնաբերել է Բրայան Հիքերսոնը, որը նաև շտապօգնություն է կանչել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment