
Մոր կողմից լքված նորածին աղջիկը, որին անվանակոչել են Սոսե, դեռ հիվանդանոցից դուրս չի գրվել․ այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է երեխային գտած Նարեկ Պետրոսյանը։
Նա հայտնել է, որ երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա կա, շնչառական սարքն արդեն անջատել են, բայց դեռ դուրսգրման հստակ օր չկա։