Իրանը «սև ցուցակում» հայտնված նավերին սահմանափակումներով է սպառնում․ ԶԼՄ

Իրանը նախազգուշացրել է, որ Հորմուզի նեղուցով տարանցման իր սահմանված կարգը խախտող նավերի նկատմամբ կարող են սահմանափակումներ կիրառվել՝ ներառյալ տուգանքներ, կալանավորում կամ առգրավում, հայտնել է Պարսից ծոցի նեղուցի վարչությունը՝ X-ում հրապարակմամբ։

Վարչությունը բեռնատերերին հորդորել է առաջնորդվել «անհամապատասխան» ճանաչված նավերի ցանկով։ «Սև ցուցակում» հայտնված նավերի հետ բեռների փոխանցում կամ վերաբեռնում իրականացնող նավերը նույնպես ենթարկվելու են սահմանափակումների, գրել է գործակալությունը։

Նշվում է, որ ցուցակից դուրս գալու համար նավատերերը պետք է համապատասխան հիմնավորումներով դիմում ներկայացնեն Իրանի ծովային իշխանություններին։

Օգոստոսին Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցությունները փակուղի էին մտել: Իրանական կողմը պնդել էր, որ նեղուցը կմնա փակ մինչև պայմանների կատարումը։ Հորմուզի նեղուցն աշխարհում էներգակիրների փոխադրման առանցքային ուղիներից է․ դրանով տեղափոխվում է համաշխարհային նավթի շուրջ 20%-ը և հեղուկացված բնական գազի մոտ մեկ հինգերորդը։

Leave a Comment