Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության մասին, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Խոսքը ոչ թե այն մասին է, թե արդյոք [Հայաստանը] խելքի կգա, թե՝ ոչ, այլ որ բուսասանիտարական վերահսկողության պահանջները պետք է կատարվեն։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական կողմից որոշակի խնդիրներ կան, բայց նման երկխոսություն ընթանում է», — ասել է նա։
Օվերչուկը հիշեցրել է, որ գյուղատնտեսության նախարարը վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանից ներմուծվող մրգերի և բանջարեղենի հետ կապված խնդիրները։ «Խնդիրը նրանում չէ, որ դրանք վատ որակի են, այլ որ կան վնասատուներ և հիվանդություններ»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։