ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը կոչով դիմեց Տիգրանաշենի բնակիչներին։ «Սիրելի՛ տիգրանաշենցիներ, դուք ձայն եք տվել ՔՊ-ին, դրա…
ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը կոչով դիմեց Տիգրանաշենի բնակիչներին։
«Սիրելի՛ տիգրանաշենցիներ, դուք ձայն եք տվել ՔՊ-ին, դրա համար այսօր քննարկում ենք ձեր տների հարցը։ Օգնեք մեզ, որ պաշտպանենք ձեր տները»,- ասաց Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորին, հայտարարեց․ «Շնորհակալություն ձեր ելույթի համար։ Դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք»։