Ե՞րբ եք վերադարձնելու մեր հողերը․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

«Երբ են մեր հողերը վերադարձվելու Պառավաքարում, Գորիսում, Զերմուկում: 2 տարի է՝ սկսվել է դելիմիտացիայի պրոցեսը, բայց առաջին էտապն ավարտվել է նրանով, որ մենք ենք տվել՝ մի փոքր բացառություններով: Երբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, երբ են տալու հետ, որ իմանանք՝ միակողմանի չէ սա»,- Ազգային ժողովում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ հողերը վերադարձվելու են սահմանազատման արդյունքում:

«Մենք մեր ռազմավարական խոսույթը ձևավորում ենք մեր ռազմավարական շահերից ելնելով՝ անկախ նրանից, թե ուրիշներն ինչ են ասում»,- ասել է Փաշինյանը։

Leave a Comment