Պուտինը շնորհավորել է Տոկաևին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

Պուտինը շնորհավորել է Տոկաևին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևին՝ միապալատ խորհրդարանի՝ Կուրուլտայի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցության հաղթանակի առթիվ։

«Ընտրողների բարձր մասնակցությունը և ժողովրդական կամարտահայտման արդյունքներն ակնհայտորեն հաստատում են Ձեր ղեկավարությամբ իրականացվող կուրսի լայն աջակցությունը, որն ուղղված է ներքաղաքական կայունության ամրապնդմանը, երկրի դինամիկ սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանությանը»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։

Պուտինը հայտարարել է, որ չի կասկածում, որ Կուրուլտայի պատգամավորները արդյունավետորեն կհամագործակցեն ռուսաստանցի խորհրդարանականների հետ՝ ի շահ երկու պետությունների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման։

«Ձեզ և նոր ընտրված ժողովրդական պատգամավորներին մաղթում եմ հաջողություններ աշխատանքում, իսկ Ղազախստանի եղբայրական ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Հուլիսի 1-ին Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը, որը նախատեսում է անցում երկպալատ խորհրդարանից միապալատ խորհրդարանի՝ Կուրուլտայի։

Տոկաևի կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 71,17%-ը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment