Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության շրջանակում Երևանը բախվելու է օրենսդրական խոր հակասությունների, որոնք Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու հայտ ներկայացնելուց հետո վնաս են հասցնելու հենց Հայաստանին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մեկնաբանելով Երևանի ծրագրերը՝ նա նաև հիշեցրել է Թուրքիայի և այլ պետությունների փորձը, որոնք ԵՄ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել տասնամյակներ առաջ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն առաջիկայում, թերևս, կսկսի ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտի նախապատրաստման գործընթաց։ Նրա խոսքով՝ հանրաքվեն պետք է անցկացվի հայտը ներկայացնելուց, ԵՄ պատասխանն ստանալուց և ճանապարհային քարտեզի ի հայտ գալուց հետո։
