Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival-ի լավագույն քառյակում է – armeniatoday.am

Օգոստոսի 15-23-ը Լեհաստանի Պոլյանիցա-Զդրույ քաղաքում տեղի ունեցած Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Մարտիրոսյանը վաստակել է 5 միավոր և կիսել 2-5-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ամերիկացի գրոսմայստեր Էվոնդեր Լյանը, որը 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր։

Leave a Comment