
ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի նորմերը չեն համապատասխանում միմյանց, և այդ հակասությունները վնասելու են հենց Հայաստանին, ուստի Երևանը պետք է ընտրություն կատարի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական նորմերին՝ Եվրոմիության նորմերին։ Այդ նորմերը չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք ընդունված են մեզ մոտ և ԵԱՏՄ տարածքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
«Եվ հենց այստեղ մենք կբախվենք խորքային հակասությունների, որոնք առաջին հերթին վնասելու են հենց Հայաստանին։ Այդ պատճառով, ինչպես հիշում եք, ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում ընդունվեց հայտարարություն, որով պետությունների ղեկավարները կոչ արեցին Հայաստանին հնարավորինս շուտ անցկացնել համապատասխան հանրաքվե»,- նշել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկիրն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթաց։
Խոսելով ԵՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի հայտի մասին՝ նա խորհուրդ է տվել հիշել Թուրքիայի և այլ երկրների փորձը, որոնց դեպքում «սայլն այդպես էլ տեղից չի շարժվել»։