«Ես Վեհափառ Հայրապետի սեռական կյանքով չեմ հետաքրքրվում»․ Արթուր Խաչատրյան

«Ես Վեհափառ Հայրապետի սեռական կյանքով չեմ հետաքրքրվում»․ Արթուր Խաչատրյան

«Ես Վեհափառ Հայրապետի սեռական կյանքով չեմ հետաքրքրվում։ Դա ընդհանրապես պարկեշտության սահմաններից դուրս է՝ հետաքրքրվել, թե ով ինչ սեռական կյանքով է ապրում»,- «Իշխանության» հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։ «Հանցագործությունը, որը վերագրվում է Վեհափառ Հայրապետին, բացառապես քաղաքական ենթատեքստ ունի, քաղաքական նպատակներով շինծու մեղադրանք է։ Եկեղեցին անջատ է պետությունից, բայց դա չի նշանակում, որ եկեղեցականներն իրավունք չունեն քաղաքական և քաղաքացիական դիրքորոշում հայտնել»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

«Ես Վեհափառ Հայրապետի սեռական կյանքով չեմ հետաքրքրվում»․ Արթուր Խաչատրյան

Leave a Comment