Պեսկովն արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը

Պեսկովն արձագանքել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե Հայաստանը կազմակերպությանն անդամակցելու կարիք չունի։

«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե հեռացնեին։ Եթե Երևանն այլևս, ելնելով իր ազգային շահերից, կարիք չունի տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանն անդամակցելու, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և այդ կազմակերպությունից դուրս գալու հարցում»,- լրագրողներին ասել է նա։

Leave a Comment