
«Շարադրության նկատմամբ ձեր քամահրական վերաբերմունքը ցույց է տալիս, որ դուք թելադրության կողմնակից եք: Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում է թելադրության ժանրով. երբ ձեզ թելադրում են, դուք էլ գրում եք»,- արձագանքելով ընդդիմադիր Ագնեսա Խամոյանի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Խամոյանն ասել էր. «Կարո՞ղ եք հարցին առանց շարադրության պատասխանել: Տնտեսվարողները խնդիրներ ունեն. մինչև դուք ԵՄ անհեռանկար ճամփան են բռնել, մարդիկ վարկերի տակ ճկռած են, գյուղատնտեսները բերքը դաշտում ոչնչացնում են: Հիմա, առանց շարադարությունների, ինչի՞ էդ հարցերը չեք լուծում»: