
«Տնտեսվարողները խնդիրներ ունեն. մինչև դուք ԵՄ անհեռանկար ճամփան են բռնել, մարդիկ վարկերի տակ ճկռած են, գյուղատնտեսները բերքը դաշտում ոչնչացնում են: Հիմա, առանց շարադարությունների, ինչի՞ էդ հարցերը չեք լուծում»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը: «ՀՀ կառավարությունը տասնյակից ավելի ծրագրեր է ընդունել, միլիարդների սուբսիդավորում ենք իրականացնում գյուղացիներին և այդ սուբսիդավորումը հասցեագրված, հասցված է տերերին»,- ասաց վարչապետը: