
«Տարիներ առաջ ասել եք, որ ՀՀ-ում անկլավ չկա, որ Տիգրանաշենի հարցում որևէ խնդիր չկա. էդ ի՞նչ փաստաթուղթ ձեզ, Մհեր Գրիգորյանին տվեցին, որ արդեն անթաքույց խոսում եք Տիգրանաշենը հանձնելու մասին»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը: «Մեր պրոբլեմն էն ա, որ Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն… Պետությունը, պետական էթիկան ուրիշ բան ա, իմ խնդիրը նրա հետ ա, որ ՀՀ ինքնիշխան տարածքի համար և՛ մենք, և՛ ուրիշներն օգտագործեն էն անունը, ինչ լեգիտիմ վերաբերում է իրեն, այդ թվում ՀՀ ներսում»,- հայտարարեց Փաշինյանը: