Օգոստոսի 24-ի գիշերը Կրասնոդարը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Քաղաքում մի քանի անգամ միացվել են օդային տագնապի ազդանշանները, լսվել են պայթյուններ։ Կուբանի նահանգապետ Վենիամին…
Օգոստոսի 24-ի գիշերը Կրասնոդարը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Քաղաքում մի քանի անգամ միացվել են օդային տագնապի ազդանշանները, լսվել են պայթյուններ։
Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի տվյալներով՝ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Կրասնոդարի մասնավոր մանկական կենտրոնի տարածքում։ Սկզբում հաղորդվել էր երկու երեխայի մահվան մասին, սակայն ավելի ուշ ՌԴ մանկական իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ զոհվել է երեք անչափահաս՝ 13, 15 և 16 տարեկան։
Հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 12 մարդ։ ԱԹՍ-ների բեկորներ են ընկել նաև բնակելի և կառուցվող բազմաբնակարան շենքերի վրա, հրդեհներ են բռնկվել պահեստային տարածքներում։
Հարձակման է ենթարկվել նաև Կրասնոդարի մերձակայքում՝ Ադիգեայի Էնեմ ավանում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը։ Ընկերությունից հայտնել են, որ աշխատակիցները տարհանվել են, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, և դրա աշխատանքը դադարեցվել է։ Ozon-ը հայտարարել է, որ տվյալ պահեստում գտնվող ապրանքները ժամանակավորապես կհեռացվեն մարկետփլեյսի վաճառքից, իսկ չեղարկված պատվերների գումարները կվերադարձվեն հաճախորդներին։