Եթե կա՛մ-կա՛մ է, ուրեմն դիվանագիտություն չկա․ Նարեկ Կարապետյան

Իշխանությունները դիվանագիտության փոխարեն առաջնորդվում են ծայրահեղական մոտեցումներով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Եթե կա՛մ-կա՛մ է, ուրեմն այդտեղ դիվանագիտություն չկա արդեն։ Դիվանագիտությունը պետք է չլինի այնտեղ, որտեղ ընդամենը երկու տարբերակ է։ Արցախյան հակամարտության այն էտապում, երբ ինքը սկսեց բանակցել, որոշեց գնալ կա՛մ պատերազմի, կա՛մ զիջման։ Բայց միշտ կան երրորդ տարբերակներ. դիվանագիտությունը հենց դրա մասին է»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ իշխանությունները փորձում են պատասխանատվությունը բարդել այլ օղակների վրա, մինչդեռ չկա որևէ ոլորտ, որտեղ արդյունավետ բանակցություններ են վարվել։

Leave a Comment