Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է կառավարության ծրագրում կաթողիկոսի պաշտոնանկության ու նոր կաթողիկոսական ընտրություններ անցկացնելու մասին։
«Այս հարցին առնչվում եմ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոտի մի անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի ապականության հետ, և ուզում եմ նաև ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որ եկեղեցում է տեղի ունեցել՝ այն կաստայացվել է»,- ասել է վարչապետը և հավելել, որ իր համար խնդիր է, որ եկեղեցու հետ կապված հարցերը քաղաքական շահարկումների են ենթարկվում այն մարդկանց կողմից, ովքեր վստահ չեն, որ «Հայր մեր»-ը սովորել են։
«Ի՞նչ իրավունք ունի եկեղեցին խառնվի քաղաքական կյանքին, մի հատ էլ վարչապետի հրաժարական պահանջի, մի հատ էլ վեղարով դուրս գան ցույցեր անեն, կոչեր անեն։ Ի՞նչ գործ ունեն քաղաքականության մեջ»,- ասել է վարչապետը և հավելել, որ եկեղեցու վերնախավի մի հատվածն առնվազն այսօր քաղաքական կուսակցություններ են, քաղաքական ձեր՝ «Ուժեղ Հայաստանի» շարժման մասնակիցներ են, իսկ Կտրիճ Ներսիսյանն ունի դուստր։
«Եթե ձեզ համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ՝ սրբապղծություն է։ Պիղծ է ձեր վեհափառը։ Սիրուհի ունեցող Վեհափառը պղծություն է»,- ընդգծել է վարչապետը։
