ԱՄՆ-ում ութամյա աղջիկը մահացել է ուղեղը «խժռող» ամեոբայից

ԱՄՆ-ում ութամյա աղջիկը մահացել է ուղեղը «խժռող» ամեոբայից

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգից ութամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ նրա օրգանիզմ է ներթափանցել ուղեղի բջիջներով սնվող «Naegleria fowleri» ամեոբան։ Նշվում է, որ միկրոօրգանիզմը երեխայի օրգանիզմ է ներթափանցել նահանգի հյուսիսում գտնվող Քլեյբորն լճում լողալու ժամանակ։

«Ուղեղի վնասվածքներն այնքան ծանր էին, որ նրա փոքրիկ օրգանիզմը չկարողացավ վերականգնվել։ Բոլորն արեցին հնարավոր ամեն ինչ՝ նրան կենդանի պահելու համար։ Մենք վշտացած ենք և, անկեղծ ասած, չգիտենք՝ ինչ անել հաջորդիվ»,- ասվում է աղջկա ընտանիքի հայտարարության մեջ, որը մեջբերում է հեռուստաալիքը։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ 2011 թվականից ի վեր Լուիզիանայում այս ամեոբայով վարակվելու հետևանքով մահվան երեք դեպք է գրանցվել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment