Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է զեկույց պատրաստել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում, իր բնորոշմամբ, ստեղծված «խորը, համակարգային ճգնաժամի» վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է Ազգային…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է զեկույց պատրաստել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում, իր բնորոշմամբ, ստեղծված «խորը, համակարգային ճգնաժամի» վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում։
Փաշինյանի խոսքով՝ զեկույցում ներկայացվում են տասնյակ փաստեր, որոնք, ըստ նրա, վկայում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ Կտրիճ Ներսիսյանը, Եկեղեցին «դուրս է դրել կանոնական ծիրից»՝ դրանից բխող հետևանքներով։
Փաշինյանի ելույթի ընթացքում, երբ նա Գարեգին Բ-ին հիշատակել է ավազանի անուն-ազգանունով, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, ի նշան բողոքի, հարվածել են սեղաններին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ծափահարել են։