
«Արտահանման այն սահմանափակումները, որ ՌԴ-ն կիրառում է ՀՀ-ի նկատմամբ, քաջալերված ու խնդրված են հայաստանյան ընդդիմության կողմից, ովքեր ռուսաստանյան որոշ շրջանակների առաջ ստանձնել են ՀՀ-ում իշխանափոխություն անելու հանձնարարություն և այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Հայաստանյան այդ նույն շրջանակները հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումներն ավելի խստացվեն, իրենք վստահաբար փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն: Գաղտնի պլանը, որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, հենց սա է»: Փաշինյանի խոսքով՝ այս պլանը ևս կտապալվի: