Ռուսները մեզ եղբայր էին համարում, բայց կյանքը ցույց տվեց՝ մենք օտար ենք․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի անկախության 35-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել քաղաքացիներին՝ անդրադառնալով նաև ռուս-ուկրաինական հարաբերություններին։ «Ռուսները մեզ կրտսեր եղբայր…

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի անկախության 35-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել քաղաքացիներին՝ անդրադառնալով նաև ռուս-ուկրաինական հարաբերություններին։

«Ռուսները մեզ կրտսեր եղբայր էին համարում, իսկ կյանքը ցույց տվեց՝ մենք միմյանց անծանոթ ենք։ Նրանց համար օտար են մեր բնավորության բոլոր այն գծերը, այն ամենը, ինչը ուկրաինացիներին ուկրաինացի է դարձնում»,- հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինան Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակել է 1991 թվականի օգոստոսի 24-ին։

Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հույս հայտնելով, որ Մինսկի և Կիևի միջև փոխշահավետ համագործակցությունը կվերականգնվի։

Leave a Comment